Փաստաթղթեր

Գումարի վերադարձի քաղաքականություն

AkvaLife Armenia պատվերների չեղարկման, վերադարձի և գումարի վերադարձի կարգը։

Թարմացված է: 2026-10-02

1. Ընդհանուր

Գնորդն իրավունք ունի չեղարկել պատվերը կամ վերադարձնել ապրանքը սույն քաղաքականության համաձայն։

Գումարի վերադարձը կատարվում նույն վճարման եղանակով, որով կատարվել է վճարումը, եթե կողմերը այլ բան չեն պայմանավորվել։

2. Չեղարկում մինչև առաքումը

Եթե պատվերը դեռ չի ուղարկվել, գնորդը կարող է չեղարկել այն՝ զանգահարելով կամ գրելով մեզ։ Առցանց վճարված գումարը վերադարձվում է 14 աշխատանքային օրվա ընթացքում։

3. Վերադարձ ստանալուց հետո

Ապրանքը կարելի է վերադարձնել ստանալու օրվանից 14 օրացուցային օրվա ընթացքում, եթե այն չի օգտագործվել, պահպանված է ապրանքային տեսքը, ամբողջական փաթեթավորումը, պիտակները և ուղեկցող փաստաթղթերը։

Վերադարձի համար գնորդը պետք է կապվի մեզ հետ, նշի պատվերի համարը և վերադարձի պատճառը։

4. Չվերադարձվող դեպքեր

Չի վերադարձվում ապրանքը, եթե այն օգտագործվել է, վնասվել է գնորդի մեղքով, բացակայում են պարագաները կամ խախտված է գործարանային կնիքը։

Անհատական պատվերով կամ հիգիենիկ օգտագործման համար նախատեսված ապրանքները վերադարձվում են միայն արտադրական թերության դեպքում։

5. Գումարի վերադարձի ժամկետ

Ապրանքը ստուգելուց և վերադարձն ընդունելուց հետո գումարը վերադարձվում է մինչև 14 աշխատանքային օրվա ընթացքում։

Բանկային քարտով (vPOS) վճարման դեպքում վերադարձի ժամկետը կարող է կախված լինել նաև քարտը թողարկող բանկի ժամկետներից։

6. Կապ

Վերադարձի հայտերի համար՝ aqualifearmenia@gmail.com, +374 94 74 20 26,գյուղ Ձորաղբյուր Ազատության 22։